Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նալբանդյան. «Եթե աշխարհը խոսում է մի լեզվով, որը Թուրքիայում չեն հասկանում, ուրեմն սխալն իրենց մեջ է»

Նալբանդյան. «Եթե աշխարհը խոսում է մի լեզվով, որը Թուրքիայում չեն հասկանում, ուրեմն սխալն իրենց մեջ է»
28.04.2015 | 12:33

Թուրքիան դատապարտել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի նախագահների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները։ Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Թուրքիան այս վերջին օրերին կամ վերջին շրջանում քննադատում է բոլորին. քննադատում է Հռոմի պապին, քննադատում է Եվրապառլամենտին, որը ներկայացնում է 28 երկիր, քննադատում է Ֆրանսիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային, շատ ուրիշ երկրների»։ «Կարծեմ, ավելի հեշտ կլինի Թուրքիային մի հայտարարություն անել՝ քննադատելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, որ միջազգային հանրությունը, աշխարհը խոսում են մի լեզվով, որը իրենք չեն հասկանում», - շարունակեց Հայաստանի արտգործնախարարը. «Բայց, եթե ամբողջ աշխարհը խոսում է մեկ լեզվով և դու չես հասկանում, ուրեմն պետք է մտածես, որ սխալը, գուցե, քո մեջ է»։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող տարբեր պետությունների ղեկավարների, օրենսդիր մարմինների՝ նախորդ օրերի հայտարարություններին հաջորդեցին պաշտոնական Անկարայի քննադատությունները. Թուրքիան առանձին-առանձին հայտարարություններով դատապարտեց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի նախագահների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները։ Չնայած խիստ քննադատությանը, Թուրքիան հետ չկանչեց իր դեսպաններին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ինչպես արել էր Վատիկանի և Ավստրիայի պարագայում։
Ասուլիսի ընթացքում Նալբանդյանը անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Արձագանքելով հարցին, թե ի՞նչ սպասումներ ունի մայիսին Ռիգայի ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից՝ նա հիշեցրեց, որ Արևելյան գործընկերության նախորդ՝ վիլնյուսյան գագաթնաժողովում Երևանն ու Բրյուսելը ընդունել էին համատեղ հայտարարություն, ըստ որի՝ կողմերը մտադիր են շարունակել համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որոնք չեն հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
«Դա մենք վերահաստատեցինք նաև հունվարին՝ այս տարվա, երբ որ Հայաստան և Եվրամիություն խորհրդի նիստն էր Բրյուսելում, և մենք վստահ ենք, որ պետք է հաստատենք նաև Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ»,- ասաց Նալբանդյանը։ ԵՄ- ՀՀ հարաբերություններից խոսեց նաև Բելգիայի փոխվարչապետը՝ հայտարարելով, որ Եվրամիության հետ պայմանավորվածությունները չեն նշանակում հարաբերությունների խզում Ռուսաստանի կամ ասիական երկրների հետ:
Դիդիե Ռեյնդերսը Երևանում քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարը, նրան այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ